01/13/2025

«Ռուսաստանին և Հայաստանին կապում են բարեկամությունն և ռազմավարական գործընկերությունը». Պուտին

«Ռուսաստանին և Հայաստանին կապում են բարեկամությունն և ռազմավարական գործընկերությունը». Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ողջույնի խոսք է հղել հայ-ռուսական 7-րդ միջտարածաշրջանային համաժողովի հյուրերին: Այն հրապարակվել է Կրեմլի կայքում:

«Ռուսաստանին և Հայաստանին կապում են բարեկամության և ռազմավարական գործընկերության սերտ կապերը: Մեր պետությունների միջև ձևավորվել է բովանդակալից քաղաքական երկխոսություն տարբեր մակարդակներում, զարգանում է ակտիվ առևտրատնտեսական, գիտատեխնիկական և մարդասիրական փոխգործակցություն: Հայ-ռուսական հարաբերություններում կարևոր դեր է խաղում միջտարածաշրջանային համագործակցությունը, որի շրջանակներում իրականացվում են բազմաթիվ համատեղ նախագծեր ենթակառուցվածքների, սոցիալական, մշակութային, սպորտային և այլ ոլորտներում»,- ասվում է կայքում տեղակայված հաղորդագրության մեջ:

ՌԴ նախագահը վստահություն է հայտնել, որ համաժողովի ընթացքում կհաջողվի նոր հետաքրքիր գաղափարներ և առաջարկներ մշակել, որոնք կնպաստեն Ռուսաստանի և Հայաստանի միջև գործընկերային կապերի հետագա ընդլայնմանը:

mamul.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: