01/13/2025

Օդում եւ ցամաքում պատրաստ ենք պաշտպանության եւ հակահարվածի. Նիկոլ Փաշինյան

Օդում եւ ցամաքում պատրաստ ենք պաշտպանության եւ հակահարվածի. Նիկոլ Փաշինյան


ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատում է՝ ՀՀ զինված ուժերը՝ օդում, թե ցամաքում, պատրաստ են լիարժեք  պաշտպանության: Այս մասին գրառում վարչապետ Փաշինյանը կատարել է ՀՀ ռազմաօդային ուժերի կազմավորման 26-րդ տարեդարձի առիթով: «Այսօրվա տոնական թռիչքը նվիրված էր Հայաստանի ԶՈւ ռազմաօդային ուժերի օրվան։ Օդում եւ ցամաքում պատրաստ ենք պաշտպանության եւ հակահարվածի։ Դուխո՚վ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  նշել է նա:

ՀՀ ռազմաօդային ուժերի կազմավորման 26-րդ տարեդարձի առիթով հունիսի 30-ին ՀՀ տարածքում թռիչքներ են իրականացրել ՀՀ ԶՈւ փորձառու օդաչուները։ ՀՀ ԶՈւ ինքնաթիռներն անցումներ են կտարել՝ ուղեկցելով դրան   ՀՀ պետական դրոշի ծածանմամբ և պատկերմամբ օդում։

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: