01/31/2025

Ադրբեջանը Նախիջևանում փիառ է անում․ լայնածավալ պատերազմ չի լինի, բայց լոկալ բախումներ կարող են լինել

Ադրբեջանը Նախիջևանում փիառ է անում․ լայնածավալ պատերազմ չի լինի, բայց լոկալ բախումներ կարող են լինել

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը տեղի է ունենալու հուլիսի 16-ին Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում: Արդյո՞ք նրանց հանդիպումը կներառի հարավային Կովկասին վերաբերող հարցեր՝ մասնավորապես հաշվի առնելով այն, որ այստեղ ունենք ադրբեջանական ռազմատենչության ընդգծված աճ՝ շարժեր, կուտակումներ սահմանին և այլն:

Երեկ հայտնի դարձավ նաև, որ Բաքուն հուլիսի 2-6 ծրագրում է անցկացնել մասշտաբային զորավարժություններ: Հունիսի 26-ին էլ Բաքուն զորհանդես էր կազմակերպել բանակի տարեդարձի առիթով՝ ցուցադրելով նոր սպառազինությունն ու հնչեցնելով ռազմատենչ հայտարարություններ Հայաստանի ու Արցախի հասցեին: Արդյո՞ք Ալիևը չի փորձում գրավել Թրամփի և Պուտինի ուշադրությունը, արդյո՞ք նրա պահվածքում շանտաժ է ոչ միայն Հայաստանի, այլ նաև Միացյալ Նահանգների և Ռուսաստանի հանդեպ… Ակնհայտ է, որ Ռուսաստանը և ԱՄՆ-ը չեն ցանականում, որ տարածաշրջանում անկայանություն ստեղծվի:

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանն անդրադառնալով ՌԴ ԱԳՆ մամլո խոսնակ Մ. Զախարովայի հայտարարությանը, թր նրանք կողջունեն Հայաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների հանդիպումը, Ա. Իսկանդարյանը նշեց, որ չի կարծում, թե հիմա հարմար ժամանակ է խնդիրների լուծման համար, բայց այդ մասին խոսելն անհրաժեշտ է: Քաղաքագետի դիտարկմամբ՝ համանախագահները ցանկանում են, որ բանակցային գործընթացը վերսկսվի: «Որպեսզի գործընթացը շարունակվի, պետք է փորձել գործել, նստել բանակցային սեղանի շուրջ: Վաղ թե ուշ Հայասատնի վարչապետի և Ադրբեջանի նախագահի միջև հանդիպումը կկայանա»:

Քաղաքագետն անդրադարձավ նաև հարցին, թե Թրամփ-Պուտին հանդիպման օրակարգում կներառվե՞ն արդյոք Հարավային Կովկասին վերաբերող հարցեր՝ ընդգծելով, որ այնտեղ Ղարաբաղի հարցի համար տեղ չկա:

Ըստ քաղաքագետի՝ զորավարժություններ անցկացնելը պատահական չէ, դա ռազմավարություն է. «Ադրբեջանը ցուցադրում է մկանները՝ փորձելով ազդել համանախագահների և Հայաստանի վրա»:

Իսկանդարյանի կարծիքով՝ Ադրբեջանը Նախիջևանում փիար է անում. «Մեկ-երկու նմուշ է գնում՝ միայն զորահանդեսում ցուցադրելու համար»:Քաղաքագետը նաև ընգծեց. «Լայնածավալ պատերազմ չեմ պատկերացնում, բայց լոկալ բախումներ կարող են լինել»:

Մանրամասն՝ տեսանյութում:

1in.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: