02/24/2025

Հրապարակվել է հայկական ԶՈՒ կրակի արդյունքում այրվող ադրբեջանական դիրքի տեսանյութը

Հրապարակվել է հայկական ԶՈՒ կրակի արդյունքում այրվող ադրբեջանական դիրքի տեսանյութը

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության  նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հրապարակել է տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է Նախիջևանում հայկական կողմի արձակած կրակի արդյունքում այրվում ադրբեջանական դիրքը:

Արծրուն Հովհաննիսյանը հուլիսի 1-ին ֆեյսբուքի իր էջում գրել էր, որ ադրբեջանական զինված ուժերը Նախիջևանի ուղղությամբ որոշ տեղամասերում փորձել են դիրքային ամրապնդման ինժեներական աշխատանքներ իրականացնել, ինչին ի պատասխան ՀՀ ԶՈւ-երը պատասխան կրակ են բացել և թույլ չեն տվել հակառակորդին կատարել խնդիրը: Հայկական կրակից ամբողջությամբ ավերվել ու այրվել է հակառակորդի դիրքերից մեկը: Փոխհրաձգության ընթացքում թեթև (աննշան) վիրավորում է ստացել հայկական զինված ուժերի պայմանագրային զինծառայող, 1974 թ. ծնված Վահագն Սամվելի Բաղդասարյանը:

Հուլիսի 2-ին «Արմենպրես»-ի հետ զրույցում Հովհաննիսյանը հայտնեց, որ Նախիջևանի հատվածում իրավիճակը համեմատաբար հանգիստ է: «Վերջին միջադեպից հետո կրակոցներ եղել են, սակայն ներկայում համեմատաբար իրավիճակը հանգիստ է»,-ասաց նա:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: