01/13/2025

ԱՄՆ պետքարտուղարը ընդունել է Հայաստանի նախագահին

ԱՄՆ պետքարտուղարը ընդունել է Հայաստանի նախագահին

Վաշինգտոնում տեղի է ունեցել Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոյի հետ:

ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական կայքում հանդիպման մասին մանրամասներ չկան, տեղադրվել են միայն հանդիպման լուսանկարները և տեսանյութ, որտեղ երկու պաշտոնյաները ձեռք են սեղմում և ողջունում միմյանց։

Հայաստանի նախագահի պատշտոնական կայնքն էլ փոխանցում է, որ «ջերմ ու անմիջական մթնոլորտում կայացած զրույցի ընթացքում նախագահ Սարգսյանն ասել է՝ Հայաստանը կարևորում է հայ-ամերիկյան գործընկերության հետևողական զարգացումը և պետքարտուղարին ներկայացրել է ,նոր Հայաստանիե պատրաստակամությունը` շարունակելու ամրապնդել հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ»։

Այս հանդիպումից առաջ աշխատանքային այցով Վաշինգտոնում գտնվող նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում էր ունեցել Ամերիկայի, Հայ Դատիե հանձնախմբի ղեկավար կազմի հետ։
«Հանրապետության նախագահը ողջունել և կարևորել է համահայկական նշանակության հարցերով Միացյալ Նահանգներում մշտապես զբաղվող հայկական կազմակերպությունների գործունեությունը»,- փոխանցում է Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջը։

azatutyun.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: