01/31/2025

Սյունիքի մարզպետի և Գորիսի քաղաքապետի հարաբերությունները լարվա՞ծ են

Սյունիքի մարզպետի և Գորիսի քաղաքապետի հարաբերությունները լարվա՞ծ են

Irakanum.am-ի ունեցած տեղեկություններով Սյունիքի նորանշանակ մարզպետ Կարեն Համբարձումյանի եւ Գորիսի երիտասարդ քաղաքապետի հարաբերությունները բավականին լարված են։ Մեր աղբյուրների փոխանցմամբ, Գորիսի երիտասարդ քաղաքապետը, ով վայելում էր նախկին մարզպետ Վահե Հակոբյանի հովանավորչությունը, վերջինիս պաշտոնանկությունից հետո կանգնել է այլընտրանքի առաջ։ Չի բացառվում, որ քաղաքապետին եւս մերժեն, ինչն էլ հրաժարականի պատճառ դառնա։

Սյունիքի մարզպետի օգնական Նանե Արզումանյանը, սակայն մեզ հետ զրույցում վստահեցրեց, որ մարզպետի եւ Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի հարաբերությունները լարված չեն։ «Տեղեկությունը չի համապասխանում իրականությանը։ Այս պահին էլ մարզպետը գտնվում է Գորիսում, որտեղ քաղաքապետի հետ աշխատանքային հարցեր են քննարկում»,- ասաց Արզումանյանը։

Irakanum.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: