01/13/2025

Գորիսում վերջին սրբագրումներն են կատարվում

Գորիսում վերջին սրբագրումներն են կատարվում

Գորիսը՝ 2018թ. Անկախ պետությունների համագործակցության մշակութային մայրաքաղաք ծրագրի մեկնարկը կտրվի  հուլիսի 7-ին: Այդ օրն էլ Գորիսին կփոխանցվի մայրաքաղաքի տիտղոսը: Մինչ այդ Գորիսում նախապատրաստական շրջան է, իսկ  այս օրերին նախապատրաստական աշխատանքներում վերջին սրբագրումներն են կատարվում:

Սյունիքի նորանշանակ մարզպետ Կարեն  Համբարձումյանը նախապատրաստական աշխատանքների ընթացքին տեղում ծանոթանալու նպատակով հուլիսի 2-ին Գորիսում էր:  Համայնքապետարանում Գորիսի համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը մարզպետին ներկայացրեց այն միջոցառումները, որոնք պետք է  իրականացվեն ծրագրի մեկնարկի օրերին՝ հուլիսի 7-8-ին: Դրանից հետո մարզպետը համայնքապետի ուղեկցությամբ շրջեց քաղաքի շինարարական հրապարակներում եւ միջոցառումների անցկացման վայրերում: Առաջինը եղան Ստեփանակերտ-Գորիս մայրուղում՝ քաղաքի մուտքն ազդարարող կառույցում, ուր մեծամասշտաբ աշխատանքներ են իրականացվել: Ինչպես գորիսեցիներն են ասում, Գորիսի «Զանգեր»  կառույցն արդեն պատրաստ է, բարեկարգվել է շրջակայքը, սկսվել է ասֆալտապատումը: Այսինքն՝ այստեղ վերջին շտկումներն են կատարվում, վերջին շտրիխներն  են ավելացվում:

Հաջորդ կանգառը Սերո Խանզադյանի տուն- թանգարանն էր, հետո՝ Գորիսի Անկախության հրապարակը:

Աշխատանքների ընթացքին ծանոթանալուց հետո մարզպետը համայնքապետի ուղեկցությամբ եղավ նաեւ Քարահունջում, որտեղ  անց է կացվելու ավանդական թթի փառատոնը:

 Ալվարդ Մեսրոպյան

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: