01/31/2025

ՀՀ Սյունիքի մարզում հուլիսի 3-ից մեկնարկել է ամառային զորակոչը

ՀՀ Սյունիքի մարզում հուլիսի 3-ից մեկնարկել է ամառային զորակոչը

ՀՀ Սյունիքի մարզում հուլիսի 3 ից մեկնարկել է ամառայինզորակոչը: Մարզում պարտադիրզինծառայության զորակոչվող զինակոչիկների առաջինզորակոչը մեկնարկել է Գորիս համայնքից և համարվում էթավշյա հեղափոխությունից հետո առաջինը: Զորակոչիկների հայրենասիրական ոգին բարձրացնելու նպատակով տեղի էունեցել տոնական միջոցառում, որին մասնակցել և բարեմաղթանքի ելույթներ են ունեցել ՀՀ Սյունիքի մարզպետարանի, Գորիսի համայնքապետարանի աշխատակիցներ, ինչպես նաև Հայրենական մեծ պատերազմի և Արցախյան ազատամարտի վետերաններ: Մարզպետարանի աշխատակազմի սոցիալական աջակցության Գորիսի տարածքային գործակալության պետ Ա. Միքայելյանը մարզպետ Կարեն Համբարձումյանի անունից շնորհավորել է զինակոչիկներին՝ նրանց մաղթելով բարի ծառայություն: Հանդիսավորարարողությունն ավարտվել է փոքրիկ համերգով, որից հետո  զորակոչիկները ճանապարհային ոստիկանության աշխատակիցների ուղեկցությամբ ուղևորվել են ՀՀ ՊՆ զինվորական կենտրոնական հավաքակայան:

Զինված ուժերի համալրման գործընթացը խստագույնս կվերահսկվի  ՀՀ Սյունիքի մարզպետ Կարեն Համբարձումյանի  կողմից:

syunik.mtad.am

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: