01/31/2025

Մարտի 1-ի գործով առաջադրված մեղադրանքը խնդիրներ կարող է առաջացնել Սահմանադրության հետ․ Դավիթ Հարությունյան

Մարտի 1-ի գործով առաջադրված մեղադրանքը խնդիրներ կարող է առաջացնել Սահմանադրության հետ․ Դավիթ Հարությունյան

Մարտի 1-ի վերաբերյալ հարուցված քրեական գործը և պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին ՀՀ Քրեական օրենսգրքի սխալ հոդվածով մեղադրանք առաջադրելը արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանի կարծիքով խնդիրներ կարող է առաջացացնել ՀՀ Սահմանադրության հետ։

«Ընդամենը անհրաժեշտ է ընթերցել Սահմանադրության 72-րդ հոդվածը։ Ես հասկանում եմ, որ իշխանությունների համար շատ կարևոր է ամենօրյա լարվածություն պահել։ Բայց ես կարծում եմ, որ դա չի կարելի անել այս գնով։ Եվ ես կարծում եմ, որ սա շատ լուրջ հարված էր թե՛ այլ բացահայտումներին, թե՛ նպատակին։ Այս շտապողականությունը, որի արդյունքում խախտվում է Սահմանադրությունը, անթույլատրելի է», – այսօր լրագրողների հետ ճեպազրույցում պատասխանելով հարցին՝ հայտարարեց Հարությունյանը։

1in.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: