08/11/2020

Այն, ինչ հուլիսի 5-ի երեկոյան կատարվեց Կապանում, սպասելի էր, տրամաբանական եւ օրինաչափ

Այն, ինչ հուլիսի 5-ի երեկոյան կատարվեց Կապանում, սպասելի էր, տրամաբանական եւ օրինաչափ

Նիկոլ Փաշինյանի սյունիքյան այցի գագաթնակետը, մի քանի առումով, մարզկենտրոնի բնակչության հետ հանդիպումն էր, որ տեւեց մոտ երեք ժամ:

Հազարավոր կապանցիներ եկել էին ոչ թե թամաշա անելու, այլ շփվելու սիրելի առաջնորդի հետ, իրենց մտահոգող հարցերն ուղղելու Հայաստանի Հանրապետության վարչապետին:

Սակայն հարցերի տարափն այնքան բուռն էր, որ հանդիպումը մի պահ, կարծեք, դուրս եկավ բնականոն հունից:

Մինչդեռ, այն, ինչ տեղի ունեցավ Կապանի Գարեգին Նժդեհի հրապարակում, իր ձեւաչափով, երկրի ղեկավար-հանրություն շփման ակտիվությամբ եւ անկեղծությամբ, անմիջականությամբ եւ անկաշկանդվածությամբ, անօրինակ էր վերջին տարիների կտրվածքով:

Տեղի ոււնեցածը, անկեղծ լինենք, սպասելի էր, տրամաբանական եւ օրինաչափ:

Մոտ երկու տարի մարդիկ Կապանում չեն գտել մի իշխանավոր, որ իրենց մտահոգությունները հայտնեն նրան:

Մարզպետարանը միայն հայտնի հարճերի ու գործ տվողների համար էր:

Ինքը՝ մարզպետը, օրերով փախչում էր աշխատանքից եւ անհետանում:Կապանի համայնքապետը, ինքն իրենով լցված, պատվից ցածր էր համարում մարդկանց հետ շփվելը:

Իրավապահ մարմինների ղեկավարները չէին համարձակվում ինքնուրույն քայլ կատարել, թե չէ Վահեն կզայրանար, եւ Քաջարանից փայ չէին ստանա:Իսկ մարդկանց լսող չկար ու չկար…

Եվ նման մթնոլորտում ազգընտիր վարչապետի հետ այդպիսի ձեւաչափով հանդիպելը, խոստովանենք, փնտրված ու երազած իրավիճակ էր. մարդիկ ձգտում էին իրենց հարցերն ուղղել, իրենց մտահոգությունները հայտնել:

Ոչինչ, որ հարցերի մեծ մասը կենցաղային էին, խիստ անձնական եւ տեղական պաշտոնյանների մակարդակում լուծելի, բայց դրանք անձնական ու կենցաղային էին միայն կողքից հայեցողների համար, իսկ իրենց համար՝ շատ կարեւոր:

Կապանի հանդիպումը, այդ ամենով հանդերձ, անհերքելի ապացույց էր այն իրողության, որ  վերջին մոտ երկու տարում Սյունիքում իշխանության տարածքային մարմինը՝ մարզպետարանը, չի գործել, ավելի ճիշտ՝ կազմալուծված է եղել, որ Կապանի համայնքապետարանը կապանյան հանրության հետ պատշաճ առնչություն չի ունեցել:

«Սյունյաց երկիր»


 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2020 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: