01/13/2025

Ինչպե՞ս էր ավազակապետ Վահեն Քաջարանի կոմբինատում հայտնվել վարչապետին ուղեկցողների շարքում

Ինչպե՞ս էր ավազակապետ Վահեն Քաջարանի կոմբինատում հայտնվել վարչապետին ուղեկցողների շարքում

Նիկոլ Փաշինյանի՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ կատարած այցը (5 հուլիսի 2018թ.), անկասկած, ամենասպասվածն էր նրա սյունիքյան շրջագայության ընթացքում:

Սպասված էր այն իմաստով, որ հույս ունեինք լսել հայ հանրությանը հետաքրքրող մի շարք հարցերի պատասխան, որ մինչեւ հիմա, պետության հետ կապ չունեցող ինչ-ինչ նկատառումներով, չի գաղտնազերծվում:

Սակայն Նիկոլ Փաշինյանի կոմբինատյան այցը (փոքր բացառությամբ), ի տարբերություն սյոււնիքյան տուրնեի մյուս դրվագների, ուղիղ հեռարձակում չունեցավ:

Միայն հուլիսի 6-ին եթեր սփռվեց մի տեսանյութ, որ ցուցադրում է վարչապետի այցը կոմբինատի գործող հանքավայր:

Որքան էլ տարօրինակ է, հեղափոխության առաջնորդ, Հայաստանի կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանին ուղեկցողների մեջ էր անփառունակ Վահե Հակոբյանը:

Սյունիքում առայժմ չեն հասկանում արտառոց այդ երեւույթի էությունը, որը բազում տարակույսների տեղիք է տվել: Ինչպե՞ս կարող էր դա տեղի ունենալ:

Տարբերակ 1. Վահեն կոմբինատի նախորդ բաժնետերերից ռեկետի միջոցով խլված բաժնեմասերի մի մասի սեփականատերն է:

Տարբերակ 2. Վահեն արդեն պաշտոն է զբաղեցնում Քաջարանի կոմբինատում, ինչը թաքցնում են հանրությունից:

Տարբերակ 3. ճիշտ են եւ՛ առաջին, եւ՛ երկրորդ տարբերակները:

Բայց… Եթե նոււյնիսկ այդ ամենը ճիշտ է, արդյո՞ք կարելի էր թույլ  տալ, որ Հայաստանի Հանրապետության եւ Սյունիքի արժանապատվությունը տեւական ժամանակ անամոթաբար պղծած Վահեն կանգնի հայոց արժանապատվությունը վերականգնելուն կոչված հեղափոխության առաջնորդի կողքին:

Դա բավականին լուրջ հարց է եւ պետք է ունենա հստակ պատասխան, որ սպասում ենք հարգելի Նիկոլ Փաշինյանից:

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հանքավայր կատարած այցի մասին տեսանյութը՝ ստորեւ:

«Սյունյաց երկիր»

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: