01/31/2025

Վարչապետը, Քաջարանի կոմբինատին առնչվող հարցերին ի պատասխան, հայտարարեց, թե կոմբինատը մասնավոր ընկերություն է եւ ինքը չի կարող բարձրացվող հարցերով միջամտություններ անել. այդ դեպքում ովքե՞ր են ընկերության տերերը, որ նրանց հետ մարդիկ գործ ունենան

Վարչապետը, Քաջարանի կոմբինատին առնչվող հարցերին ի պատասխան, հայտարարեց, թե կոմբինատը մասնավոր ընկերություն է եւ ինքը չի կարող բարձրացվող հարցերով միջամտություններ անել. այդ դեպքում ովքե՞ր են ընկերության տերերը, որ նրանց հետ մարդիկ գործ ունենան

Ե՛վ Քաջարանում, եւ՛ Կապանում քաղաքացիները բազմաթիվ հարցեր ուղղեցին վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին առնչվող: Վարչապետը, գրեթե բոլոր հարցերին ի պատասխան, հայտարարեց, թե դա մասնավոր ընկերություն է եւ ինքը չի կարող միջամտել մասնավոր ընկերության գործերին:

Վարչապետը, անշուշտ, ճիշտ է ասում:

Այդ դեպքում պարզապես այլ խնդիր է ծագում. ովքե՞ր են մասնավոր այդ ընկերության տերերը, որոնց կարող են մարդիկ դիմել իրենց մտահոգող հարցերով:

Քաջարանի կոմբինատը Սյունիքի տնտեսության (բացի գյուղական տնտեսության) մոտ 80 տոկոսն է կազմում, որից կախված են տասնյակ հազարավոր մարդկանց, բազմաթիվ կոլեկտիվների, բնակավայրերի ճակատագրեր:

Եվ ուրեմն՝ ո՞ւմ դիմեն այդ մարդիկ կոմբինատին առնչվող հարցերով, ինչո՞ւ չի բացահայտվում բաժնետերերի անունները, որպեսզի մարդիկ դիմեն նրանց եւ ոչ թե անհանգստացնեն բազմազբաղ վարչապետին:

«Սյունյաց երկիր»

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: