08/04/2020

Որ առողջ մեծանա մանուկը

Որ առողջ մեծանա մանուկը

«Պերինտալ եւ նորածնային խնամքի բարելավում Սյունիքի եւ Գեղարքունիքի մարզերում» ծրագրի շրջանակում հուլիսի 4-ին հանդիպում տեղի ունեցավ Կապանի մշակույթի կենտրոնի փոքր դահլիճում: Միջոցառումը պատեհ առիթ էր մայրանալու պատրաստ ծնողներին իրենց հարցերն ուղղելու մասնագետներին ու լսելու նրանց խորհուրդները, հարստացնելու գիտելիքները մանուկների առողջ սնուցման եւ պատշաճ խնամքի վերաբերյալ: Ինչպես հանդիպումից առաջ «Սյունյաց երկրին» փոխանցեց մանկաբույժ, Սյունիքի մարզի վաղ մանկական զարգացման ծրագրերի համակարգող Անիկ Գրիգորյանը, երբ ծրագիրը Սյունիքում մեկնարկեց World Vision կազմակերպության կողմից, մարզում վաղ տարիքի երեխաների շրջանում թերսնուցումը կազմում է մոտ 15%, ինչը մեծ ռիսկ է պարունակում վաղ տարիքի երեխաների հիվանդացության առումով: Մարզում նաեւ նկատվում է սակավարյունություն եւ՛ երեխաներ, եւ՛ հղի մայրերի շրջանում: Ծրագիրը միտում ունի նվազեցնել թերսնուցման եւ սակավարյունության ցուցանիշները: Հանդիպմանը հրավիրված էր նաեւ յոգայի մասնագետ: Երիտասարդ մայրիկները տան պայմաններում մի քանի դյուրին վարժությունների դասեր առան: Հանդիպմանը քննարկվեցին հղիների եւ երիտասարդ մայրերի կրծքով սնուցման եւ սննդակարգին առնչվող հարցեր: «Պերինտալ եւ նորածնային խնամքի բարելավում Սյունիքի եւ Գեղարքունիքի մարզերում» ծրագիրը իրականացվում է Սյունիքի եւ Գեղարքունիքի 97 համայնքում եւ կիրականացվի մինչեւ 2018թ.-ի սեպտեմբերը:

 Սեփ. լրատվություն

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2020 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: