01/31/2025

Սերո Խանզադյանի տուն-թանգարանը նոր ցուցադրությամբ ընդունեց ԱՊՀ երկրներից ժամանած հյուրերին

Սերո Խանզադյանի տուն-թանգարանը նոր ցուցադրությամբ ընդունեց ԱՊՀ երկրներից ժամանած հյուրերին

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻԱՐՄԵՆՊՐԵՍ:  Գորիսը  ԱՊՀ երկրների մշակութային մայրաքաղաք հռչակելու ծրագրի շրջանակում մեծանուն գրող Սերո Խանզադյանի՝ վերանորգված տուն-թանգարանում  հուլիսի 7-ին նոր ցուցադրություն բացվեցՉնայած տուն-թանգարանն ունի ընդամենը տասը տարվա պատմությունհասցրել է գրավել այցելուների ուշադրությունը նոր ցուցանմուշներովլուսանկարներգրողի Երևանի բնակարանից նմուշներ և այլն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբտուն-թանգարանի վարիչ Արմանուշ Բակունցն ասաց, որ  2008 թվականին թանգարանը գտնվում էր շատ անմխիթար վիճակում: «Նույն թվականին էլ իշխանությունները որոշել են գրողի տունը պահպանել և այն վերածել թանգարանի: 2015 թվականին գրողի 100-ամյակի կապակցությամբ տարածքային զարգացման հիմնանորոգման ծրագրում ընդգրկվեց նաև մեր թանգարանը և մեկ տարի անց բարեկարգվեց »,-փաստեց Բակունցը:

 Բակունցի փոխանցմամբ, բացի տուն-թանգարանից բարեկարգվել է թանգարանի տարածքըԱնդրադառնալով Գորիսը ԱՊՀ երկրների մշակութային մայրաքաղաք հռչակելունԱրմանուշ Բակունցը հավաստիացրեցոր սա խթան կհանդիսանաոր թանգարանն ավելի շատ այցելուներ ունենա:  «Թանգարանը կդառնա կամուրջանցյալիներկայի և ապագայի միջևՔանի որ Խանզադյանի ստեղծագործական ընդգրկումները բազմազան են »,-եզրափակեց տուն-թանգարանի վարիչը:

Հայաստանի գրողների միության Սյունիքի բաժանմունքի նախագահ Լևոն Սահակյանը նշեցոր Գորիսն այսօր պահպանում և շարունակում է գրական բոլոր ավանդույթներըԸստ նրա, Գորիսը մշակութային քաղաք է համարվում ամբողջ տարի և այս պահին կան 100-ից ավելի ստեղծագործողներայդ հողից է սերել նաեւ Սերո Խանզադյանը:  «Տուն-թանգարանը գործում էր տարիներ շարունակչնայած ոչ այս ձևաչափովԱյս պատերը մեզ համար շատ թանկ ենԱյս տունը Գորիսում մեզ համար ձգող ուժ է հանդիսանումԳրողին հանդիպել եմ մի քանի անգամ և շատ լավ հիշողություներ ունեմ»,- ասաց Սահակյանը:

Համագործակցության մշակութային մայրաքաղաքներ»  միջպետական ծրագրի կանոնակարգովՀայաստանը 2016 թվականի դեկտեմբերին ԱՊՀ գործադիր կոմիտեին առաջարկություն էր ներկայացրել  Սյունիքի մարզի Գորիս համայնքը 2018 թվականի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք հայտարարելու վերաբերյալՀայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը 2017 թվականի ապրիլի 7-ին Տաշքենդում մասնակցել և ելույթ է ունեցել ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստինՀենց այս օրը արտգործնախարարների խորհուրդը որոշել է հավանություն տալ Հայաստանի Գորիս քաղաքը որպես 2018 թվականին ԱՊՀ մշակութային մայրաքաղաք հռչակելու մասին որոշման նախագծին։

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: