01/31/2025

ՀԱՀ-ն իրականացնում է զոհված ազատամարտիկների ընտանիքների անդամների անվճար ակնաբուժական հետազոտություններ

ՀԱՀ-ն իրականացնում է զոհված ազատամարտիկների ընտանիքների անդամների անվճար ակնաբուժական հետազոտություններ

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Ամերիկյան համալսարանի «Զվարթ Ավետիսյան-Օնանյան» առողջապահական ծառայությունների հետազոտման և զարգացման կենտրոնի «Կարո Մեղրիկյան» աչքի հիվանդությունների կանխարգելման կենտրոնը «Գոյամարտ» համազգային բարեգործական միավորման և ՀՀ պաշտպանության նախարարության աջակցությամբ իրականացնում է զոհված ազատամարտիկների ընտանիքների անդամների, վիրավոր ազատամարտիկների, պարտադիր ժամկետային զինծառայողների և նրանց  ընտանիքների անդամների անվճար ակնաբուժական հետազոտություն Երևանում և ՀՀ մարզերում:

Հետազոտության արդյունքում ըստ անհրաժեշտության «Կարո Մեղրիկյան» կենտրոնը կտրամադրի օպտիկական ակնոց և դեղորայք:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ծրագրի մեկնարկը կտրվի օգոստոսին` յուրաքանչյուր երկուշաբթի, հինգշաբթի և շաբաթ օրերին: Ակնաբուժական հետազոտությունները Երևանում կիրականացվեն ՀՀ ՊՆ կենտրոնական պոլիկլինիկայում (Կանազի հոսպիտալ):

ՀՀ մարզերում իրականացվող հետազոտության ժամանակացույցի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Հերթագրման համար զանգահարել 055 05 03 25 հեռախոսահամարով:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: