ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը և Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հուլիսի 11-ին Բրյուսելում հանդիպում կունենան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ թվիթերի էջը:
«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ հուլիսի 11-ին Բրյուսելում կայանալու է Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը»,- ասվում է գրառման մեջ։
Նշենք, որ սա Մնացականյան-Մամեդյարով առաջին պաշտոնական հանդիպումն է լինելու:

_1594191684.jpg)
_1591010193.jpg)


































