01/31/2025

Վիկտոր Սողոմոնյանը հրապարակում է նամակը (տեսանյութ)

Վիկտոր Սողոմոնյանը հրապարակում է նամակը (տեսանյութ)

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը լրագրողների ներկայությամբ հրապարակեց նամակը, որը որպես պատասխան իրենք ուղարկել են ՀՔԾ,

«Ես որոշեցի հրապարակել այն նամակը, որով մենք պատասխանել ենք ՀՔԾ-ում հարցաքննության գալու հայցին»,- ասաց նա:

Նամակում մասնավորապես նշված էր, որ 2018թ. հուլիսի 6-ին Քոչարյանի բնակության վայր փոստով ստացվել է ծանուցում այն մասին, որ հարցաքննությունը նշանակված է նույն օրը, երբ ստացվել է ծանուցագիրը, ժամը 15:30: Վ. Սողոմոնյանը պատասխան նամակում նաեւ նշել է, որ Ռոբերտ Քոչարյանը Հայաստան կվերադառնա ոչ շուտ, քան 2018թ.-ի հուլիսի 25-ը: Երևան վերադառնալուց հետո նախագահ Քոչարյանը պատրաստ է առկա պատասխանել ՀՔԾ քննիչի կողմից իրեն ուղղված հարցերին: 

 

www.a1plus.am

 
ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: