01/13/2025

Կապանի համայնքապետի հրաժեշտը

Կապանի համայնքապետի հրաժեշտը

Հուլիսի 9-ին՝ ժամը 16-ին, Կապանի համայնքապետ Աշոտ Հայրապետյանը հրաժեշտ տվեց համայնքապետարանի աշխատակիցներին եւ ավագանու անդամներին ու համայնքապետարանի ենթակա կառույցների աշխատակիցներին: Հայտնեց, որ հաստատակամ է համայնքապետի պաշտոնը թողնելու իր որոշման մեջ: Այնուամենայնիվ, համայնքի ղեկավարը հարկ համարեց ներկայացնել համայնքապետարանի քաղաքաշինության բնագավառի 2018 թվականի գործունեությունը, շարունակվող բարեկարգման, շիննորոգման եւ վերակառուցման աշխատանքների ընթացքը եւ նախատեսվող ծրագրերը, մի շարք ծրագրերի նախագծանախահաշվային փաստաթղթերի նախապատրաստումը:

Աշոտ Հայրապետյանը շնորհակալություն հայտնեց բոլորին՝ համատեղ աշխատանքի համար, հաջողություններ մաղթեց նրանց հետագա աշխատանքում:

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ


ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: