08/11/2020

Ոստիկանությունը դիվանատան տարածք ներխուժած ցուցարարներին չի հեռացնում այնտեղից. պատճառաբանությունն անհասկանալի է Մայր Աթոռի համար

Ոստիկանությունը դիվանատան տարածք ներխուժած ցուցարարներին չի հեռացնում այնտեղից. պատճառաբանությունն անհասկանալի է Մայր Աթոռի համար

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայր Աթոռը Ամենայն Հայոց կաթողիկոսի դեմ բողոքի ակցիա նախաձեռնած քաղաքացիների կողմից դիվանատան տարածք ներխուժելու առաջին իսկ օրվանից դիմել է ոստիկանությանը, որը, սակայն, ակցիայի մասնակիցներին չի հեռացրել այնտեղից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հուլիսի 9-ին լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց Մայր Աթոռի ձեռագրատան, արխիվի և թանգարանների տնօրեն Տեր Ասողիկ քահանա Կարապետյանը: «Հենց այն օրը, երբ բողոքի ակցիայի մասնակիցները ներխուժեցին Վեհարանի տարածք, Մայր Աթոռը դիմել է ոստիկանություն», -ասաց հոգևորականը:

Նրա խոսքով՝ ոստիկանները հսկում են տարածքը, որպեսզի ակցիայի մասնակիցներն ավելորդություններ ցույց չտան, հսկում են նաև ավազակային հարձակումներից, այլ ոտնձգություններից, քանի որ Վեհարանի տարածքում է բնակվում է Գարեգին Բ կաթողիկոսը: Իրավապահ մարմինները, սակայն, ցուցարարներին չեն հեռացնում այնտեղից, ինչը, Տեր Ասողիկի խոսքով, անհասկանալի է իրենց համար:

«Ոստիկանության ներկայացուցիչների մեկնաբանություններով՝ իրենք իրավունք չունեն ցուցարարաներին հեռացնելու տարբեր պատճառաբանություններով, ինչը մեզ համար տարօրինակ է և անհասկանալի, չէ՞ որ այդտեղ վանք է, Մայր Աթոռը հայոց եկեղեցու սեփականությունն է, և մանավանդ դա կաթողիկոսի բնակության վայրն է, և հանրային տարածք որպես այդպիսին չի դիտարկվում»,-ասաց Տեր Ասողիկ քահանա Կարապետյանը։ 

Հուլիսի 6-ի առավոտյան Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Վահրամ քահանա Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել՝ տեղեկացնելով, որ կաթողիկոսի հրաժարականը պահանջող նախաձեռնության անդամները ներխուժել են ՄայրԱթոռ Սուրբ Էջմիածնի Դիվանատան շենք՝ անվայելուչ պահվածքովվերջնագրայինպահանջներով ու սադրիչ գործողություններով։ «Նրանք որևէ կերպ տրամադիր չեն ունկնդիրլինելու եկեղեցականների հորղորներին՝ դադարեցնելու նման անընդունելի և դատապարտելիվարվելակերպը»,-գրել էր նա՝ հավելելով, որ նախաձեռնության անդամները փորձել են բռնություն գործադրել։

Նրանք շարունակում են մնալ այնտեղ, վրաններ են տեղադրել Մայր տաճարի շրջակայքում, իսկ կիրակի օրը համացանցում տարածված տեսանյութից երևում է, որ Դիվանատան նախասրահը մի խումբ քաղաքացիներ վերածել են ճաշարանի:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2020 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: