01/31/2025

Դավիթ Տոնոյանը հաստատեց մարտական հերթապահությանը ոստիկանության զորքերի մասնակցության տեղեկությունը

Դավիթ Տոնոյանը հաստատեց մարտական հերթապահությանը ոստիկանության զորքերի մասնակցության տեղեկությունը

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանական զորքերը ևս ներառվելու են մարտական հերթապահության մեջ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ու հավաստիացրեց՝ սահմանին իրավիճակը բոլոր կողմերից վերահսկելի է;

«Իրավիճակը սահմանին վերահսկելի է ինչպես Արցախի, այնպես էլ Նախիջևանի և հյուսիսային ուղղությամբ: Անհրաժեշտություն է առաջացել, որ Զինված ուժերի այլ զորքերի շարքին դասվող ոստիկանական ուժերը ևս ընդգրկվեն մարտական հերթապահության մեջ»,-ասաց Տոնոյանն ու այդ անհրաժեշտությունը բացատրեց մարտական հերթապահության մեջ հետաքրքիր լուծումներ փնտրելու ցանկությամբ:

Նախարարը նշեց՝ ոստիկանական ուժերի թվաքանակը նորմայի սահմանում է: Թվաքանակի և այլնի մասին տեղեկություններ կտրամադրեն ավելի ուշ:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: