01/31/2025

Կստեղծվի ընտանիքում բռնության կանխարգելման խորհուրդ

Կստեղծվի ընտանիքում բռնության կանխարգելման խորհուրդ

Կառավարությունը այսօրվա նիստին որոշեց ստեղծել ընտանիքում բռնության կանխարգելման խորհուրդ: Նման որոշման նախագիծ կառավարություն ներկայացրել էր աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը:

Ստեղծվող խորհուրդն ընտանիքում բռնության կանխարգելման և ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության ոլորտում հասարակական հիմունքներով գործող խորհրդակցական մարմին է լինելու:

Դրա հիմնական նպատակը՝ընտանիքում բռնության կանխարգելման բնագավառում պետական ռազմավարության, դրանից բխող ծրագրերի, օրենսդրական բարեփոխումների, ընտանիքում բռնության ենթարկված անձանց աջակցության, պաշտպանության, ընտանիքում համերաշխության վերականգնման մեխանիզմների, հանրության իրազեկման միջոցառումների և այլ հարցերի վերաբերյալ առաջարկությունների ներկայացումն է լինելու:

Խորհրդի կազմում ընդգրկվելու են մեկական ներկայացուցիչ՝ աշխատանքի և սոցիալական հարցերի, առողջապահության, կրթության և գիտության, տարածքային կառավարման և զարգացման,  արդարադատության նախարարություններից, ոստիկանությունից, քննչական կոմիտեից, գլխավոր դատախազությունից, մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից:

Բացի այդ, ութ ներկայացուցիչ կընդգրկվեն ընտանիքում բռնության կանխարգելման և ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության ոլորտում գործունեություն իրականացնող հասարակական կազմակերպություններից, ութ ներկայացուցիչ էլ ՝ աջակցության կենտրոններից և ապաստարաններից:

Խորհուրդը գործելու է հասարակական հիմունքներով:

Դիանա Ղազարյան

 hetq.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: