01/31/2025

ՀՔԾ-ն կսպասի մինչ հուլիսի 25-ը Ռոբերտ Քոչարյանին հարցաքննելու համար

ՀՔԾ-ն կսպասի մինչ հուլիսի 25-ը Ռոբերտ Քոչարյանին հարցաքննելու համար

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը վստահեցնում է, որ իրենք կսպասեն հուլիսի 25-ին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին հարցաքննելու համար: Այս մասին պաշտոնյան ասաց լրագրողների հետ ճեպազրույցում՝ անդրադառնալով հարցադրմանը, որ Քոչարյանը երկրում կլինի միայն հուլիսի 25-ին:

Ինչ վերաբերում նրան տեսազանգով հարցաքննելուն, ապա Սասուն Խաչատրյանը նշեց, որ դա նախատեսված չէ Քրեական դատավարության օրենսգրքով:

«Վկային հարցաքննության կանչելու, վկային հարցաքննելու ընթացակարգերը հստակ սահմանափակված են Քրեական դատավարության օրենսգրքով: Տեսակապով, տեսազանգով, որևէ այլ եղանակով հարցաքննության տարբերակ նախատեսված չէ օրենսգրքով»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց ՀՔԾ պետը:

Նա նշեց, որ հարցաքննության ընթացքը տեսաձայնագրելու և հետագայում հրապարակելու հարցը վարույթն իրականցնող մարմինն է որոշում, ինչը կքննարկվի:

 

 

 

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: