01/31/2025

Փաշինյանը նախարարներին կոչ արեց գիրք կարդալ. կառավարությունում գրքեր են նվեր ստացել

Փաշինյանը նախարարներին կոչ արեց գիրք կարդալ. կառավարությունում գրքեր են նվեր ստացել

Կառավարության հերթական նիստին այսօր՝ հուլիսի 10-ին, նախքան օրակարգին անցնելը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ «Անտարես» հրատարակչությունից գրքեր են նվեր ստացել:

«Այս ակցիան նպատակ ունի խթանել ընթերցանությունը Հայաստանում, հատկապես կառավարության անդամների շրջանում: Այլ հրատարակչություններ նույնպես, եթե ցանկանում են այսպիսի գործընթաց ունենալ, մենք հաճույքով նրանցից էլ նվերներ կընդունենք եւ նրանց անունը կբարձրաձայնենք, որպեսզի գրահրատարակչությանը եւ ընթերցանության աջակցենք:

Իհարկե, ավելի լավ կլինի, եթե դրան աջակցելու քաղաքականություն ունենանք: Ուզում եմ հավաստիացնել, որ ի հեճուկս տարածված կարծիքի, Հայաստանում այսօր էլ ստեղծվում են արժեքավոր գործեր, որոնց ընթերցումը շատ բան կտա բոլորիս:

Հույս ունեմ, որ մեր աշխատանքը կարող ենք կազմակերպել այնպես, որ գեղարվեստական գրականության ընթերցանությանն էլ բավարար ժամանակ տրամադրենք»,-ընդգծեց Փաշինյանը:

news.am

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: