01/31/2025

Փաշինյանի կոշտ ակնարկը՝ Բրյուսելին

Փաշինյանի կոշտ ակնարկը՝ Բրյուսելին

Փաշինյանի՝ Բրյուսել կատարելիք առաջիկա այցին ընդառաջ բավական հետաքրքիր ազդակներ են հնչում հայկական կողմից, որոնք, ըստ էության, բացահայտում են Հայաստանի՝ Արևմուտքից ունեցած ակնկալիքի էությունը:

Մասնավորապես՝ այս առումով բավական ուշագրավ ակնարկ էր կատարել վարչապետ Փաշինյանը Արենի գյուղում՝ Բրյուսելում հուլիսի 11-12-ը կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին իր մասնակցությունը պայմանավորելով «վերջնական տեքստի» բովանդակույամբ: «Եթե տեքստում մեզ համար անընդունելի բաներ չլինեն, ես, իհարկե, կմասնակցեմ»,-հայտարարել է Փաշինյանը՝ հույս հայտնելով, որ տեքստում բոլոր ձևակերպումները կլինեն հավասարակշռված, և բոլորի շահերը հաշվի կառնվեն։

«Հայկական կողմի դիրքորոշումը տրամաբանական է: Հայաստանն ինչո՞ւ պետք է մասնակցի մի կառույցի գլխավոր հավաքին, եթե այդ կառույցը հաշվի չի առնում նաև իր իրավունքները: Տարիներ շարունակ հայկական կողմը պահանջել է կիրառել միջազգայնորեն ճանաչված ԵԱՀԿ Մինսկի խմբի բառապաշարը ԼՂ հակամարտության վերաբերյալ և դա պահանջել է ոչ միայն ՆԱՏՕ-ից, այլև ԵՄ-ից»,- այս մասին «168 Ժամի» հետ զրույցում ասել է բրիտանացի քաղաքական վերլուծաբան Նեյլ Մաքֆարլեյնը՝ անդրադառնալով ՆԱՏՕ-ի Բրյուսելյան գագաթաժողովի ամփոփիչ հռչակագրի նախագծում Ղարաբաղյան ձևակերպումներին՝ այդպիսով, ըստ էության,  տրամաբանական գնահատելով Փաշինյանի դիրքորոշումը հարցի վերբարյալ:

Ինչ վերաբերում է ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացաականյանի՝ «Հեռանկարին» տված հարցազրույցին, ապա այնտեղ նույնպես հստակ ակնարկ կա Արևմուտքի մասով առ այն, թե ինչ է ակնկալում նոր Հայաստանն Արևմուտքից. Անդրկովկասում կայութնության պահպանումն է:

Հայաստանում հեղափոխությամբ սկիզբ առած նոր իրավիճակը, որն, ըստ էության, նոր իշխանություններին ներքին լեգիտիմության անսպառ ներուժ է տվել՝ հնարավորինս էֆեկտիվորեն իրացնելու այն հատկապես արտաքին ճակատում, բոլորովին նոր իրավիճակ է ստեղծել Հայստանի շուրջ. Երևանն այժմ  կարող է  ու խոսում է որոշ իմաստներով նաև թելադրողի դիքրքերից՝ հնարավորինս առաջ տանելով հատապես սեփական անվտագության հարցը:

Այսինքն՝ նման տենդենց նկատվում է ոչ միայն հայ-ռուսական հարաբերություններում, երբ Փաշինյանը բազմաթիվ անգամներ արդեն հասցրել է ակնարկել  Պուտինին, թե կոնկրետ ինչ է ակնկալում Մոսկվայից՝ նրա հանդեպ լոյալ վեաբերմունք ունենալու համար, այլև, փաստորեն, Հայաստան-Արևմուտք հարաբերությւններում. Փաշինյանի ակնարկը՝ կոլեկտիվ Արևմուտքին, ի դեպ, բավական կոշտ պետք է գնահատել՝ առանց ավելորդ ձևականությունների:

Այս իմաստով պետք է նկատել, որ հեղափոխությունից Արևմուտքի ունեցած հավանական ակնկալիքները ոչ միայն կարող են արդարացված չլինել, այլև դեռ  մի բան էլ ավելին՝ Արևմուտքը կարող է շատ անհարմար դրության մեջ հայտնվել՝ թելադրողից հայտնվելով թելադրվողի դերում, ինչը, նկատենք, կարող է սթափեցնող ազդեցություն ունենալ Արևմուտքի համար՝ ստիպելով վերջինիս հրաժարվել միայն դեկլարատիվ հայտարարություններ ենթադրող ու շատ հաճախ  սնամեջ բնույթ կրող քաղաքականությունից. Փաշինյանի կոչը, խոշոր հաշվով, հենց սրանում է կայանում՝ կոչել իրերն իրենց անուններով, ինչը կարող է սթափեցնել ատամներ կրճտացնող Ադրբեջանին:

Norlur.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: