01/31/2025

Փարիզը վերացրել է Բաքվին զենքի վաճառքի արգելքը. լրատվամիջոցներ

Փարիզը վերացրել է Բաքվին զենքի վաճառքի արգելքը. լրատվամիջոցներ

Ֆրանսիայի ռազմաարդյունաբերական ընկերություններն անցել են մարքեթինգային աշխատանքների Ադրբեջանի հետ համագործակցությունը կարգավորելու համար, հայտնում է «Интерфакс-Азербаиджан»-ը՝ վկայակոչելով AzeriDefence կայքը:

Ինչպես հայտնում է կայքը՝ վկայակոչելով ռազմական աղբյուրների, պաշտոնական Փարիզը ֆրանսիական ընկերությունների համար չեղարկել է Ադրբեջանին պաշտպանական բնույթի արտադրանքի վաճառքի արգելքը:

«Այդ երկրի ռազմաարդյունաբերական ընկերություններն արդեն անցել են մարքեթինգային աշխատանքների»,- գրում է կայքը:

Կայքը նաև նշում է, որ այդ առնչությամբ, Ֆրանսիայի ռազմաարդյունաբերական համալիրը ADEX-2018 3-րդ ադրբեջանական միջազգային պաշտպանական ցուցահանդեսում կներկայացվի լայն ձևաչափով: Մասնավորապես՝ ADEX-2018-ին ներկայացվելու են այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են MBDA Systems-ը, CİFAL Group-ը, Naval Group-ը, Airbus Defense-ը, Etienne Lacroix-ն, Nexter Systems-ը, Proengin-ը, Thales-ը:

 Մի շարք եվրոպական երկրներ և ԱՄՆ-ն 1990-ականների սկզբից զենքի վաճառքի արգելք են սահմանել Ադրբեջանի և Հայաստանի համար՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության առնչությամբ:

tert.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: