01/31/2025

Հայ եկեղեցին՝ նոր մարտահրավերների առաջ․ շարժման հետևում կանգնած են կարգալույծ եղած հոգևորականներ

Հայ եկեղեցին՝ նոր մարտահրավերների առաջ․ շարժման հետևում կանգնած են կարգալույծ եղած հոգևորականներ

«Մենք փոփոխությունների ժամանակաշրջանում ենք ապրում, երբ որ ամեն ինչ իսկապես խառնվել է, և շատ կարևոր է, որ ամեն ինչ իր տեղը դրվի,- «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում ասաց Զաքարիա Ծայրագույն վարդապետ Բաղումյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ Հայ եկեղեցին ծանր շրջան է ապրում:

«Եկեղեցին իր պատմության 2000 տարվա ընթացքում շատ փոթորիկներ է տեսել, փոթորկահույզ օրեր, բայց կարողացել է հաղթահարել Աստծո օգնականությամբ, որովհետև ի վերջո Եկեղեցին Քրիստոսի մարմինն է և ճշմարտության կրողն է: Այսօր՝ 21-րդ դարում, Եկեղեցին կանգնած է նոր մարտահրավերների առաջ, բայց կարծում եմ՝ 2000-ամյա իմաստնությունը և փորձառությունը մեզ կօգնի, որ մենք հաղթահարենք այս փորձությունները: Անշուշտ, մեր աղոթքն է, որ այդ փորձություններն անկորուստ հաղթահարենք: Երբեմն անհրաժեշտ է լինում վիրահատական միջամտություն:

Մեր կեղեցու զավակները, մեր ժողովրդի գերակշիռ մեծամասնությունն իր բողոքն է արտահայտում, որովհետև վերջին իրադարձությունների ժամանակ մի խումբ մարդկանց կողմից գրավվեց դիվանատան շենքը: Մենք հասկացանք, որ մենք օրենքով պաշտպանված չենք: Հույս ունեինք, որ խելամտությունը պետք է հաղթեր, բայց այսօր առավոտյան նրանց ոստիկանությունն այնտեղից դուրս բերեց»,- նշեց Զաքարիա Ծայրագույն վարդապետ Բաղումյանը:

Հոգևորականի դիտարկմամբ՝ շարժման հետևում կանգնած են կարգալույծ եղած հոգևորականներ, և որոշ ուժեր փորձում են պղտորել ներեկեղեցական կյանքը: Նրա խոսքով՝ ապատեղեկատվությունը, սուտը, կեղծիքը ուղեկցում են այս ամենին:

Մանրամասն՝ տեսանյութում:

 

 

1in.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: