02/01/2025

Նիկոլ Փաշինյանը կմեկնի Բրյուսել

Նիկոլ Փաշինյանը կմեկնի Բրյուսել

Հայաստանյան պատվիրակության մեջ են ընդգրկված նաեւ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը եւ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:

ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմեկնի Բրյուսել: Պատվիրակության կազմում են նաև վարչապետի արտաքին հարաբերությունների գծով խորհրդական Արսեն Խառատյանը, կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավար, դեսպան Գագիկ Հովհաննիսյանը և Բելգիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թաթուլ Մարգարյանը:

ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին ՀՀ վարչապետի մասնակցության հարցը Sputnik Արմենիայի հետ զրույցում կառավարության մամուլի քարտուղար Արման Եղոյանը չհաստատեց, բայց նաև չբացառեց։

Հիշեցնենք` Վայոց Ձոր կատարած այցի ժամանակ լրագրողների հետ զրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ դաշինքի գագաթնաժողովին մասնակցելը կախված է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ամփոփիչ հայտարարությունից։ Եթե փաստաթղթում արցախյան կարգավորման վերաբերյալ Հայաստանի համար անընդունելի ձևակերպումներ լինեն, ապա Փաշինյանը չի մասնակցի գագաթնաժողովին։

Հուլիսի 6-ին վարչապետը Բելգիայի Թագավորություն ՀՀ կառավարական պատվիրակություն գործուղելու մասին որոշում էր ստորագրել։

armeniasputnik.am



ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: