01/13/2025

Հայաստանի ռուսական ռազմակայանի հետախույզները դեսանտ են իջել եւ ոչնչացրել հակառակորդի կապի հանգույցը

Հայաստանի ռուսական ռազմակայանի հետախույզները դեսանտ են իջել եւ ոչնչացրել հակառակորդի կապի հանգույցը

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ռուսական ռազմակայանի հետախույզները դասակներ կազմելու շրջանակներում թիկունքում կոչնչացնեն պայմանական հակառակորդի կապի հանգույցը՝ դեսանտ իջնելով բանակային օդուժի Մի-8ՄՏՇ ուղղաթիռներով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, պարապմունքների նախաշեմին հետախույզներն ուսումնասիրել են վայԷջքի կարգը, ուղղաթիռում գործողությունները չնախատեսված իրավիճակների դեպքում եւ գաղտնի դեսանտը պայմանական հակառակորդի թիկունքում: Գործնական պարապմունքների ընթացքում նոր ժամանած զինծառայողները յուրացնում են ուղղաթիռի վայրԷջքի հրապարակի նշված տեղում խմբերի հավաքման եւ պայմամնական հակառակորդի թիկունքում խմբերի իջեցման եւ տեղափոխման ունակությունները՝ բարձրլեռնային տեղանքի «Էքստրեմալ» պայմաններում՝ ցերեկը եւ գիշերն՝ օդերեւութաբանական պարզ եւ բարդ պայմաններում: Նաեւ ուղղաթիռավարները եւ հետախույզները յուրացնում են կապի միասնական համակարգում փոխգործակցությունը հակառակորդի թիկունք խմբեր հանելիս՝ օդից կրակային պաշտպանությամբ եւ դրանց տարահանումն առաջադրված խնդիրները կատարելուց հետո:

Անդրկովկասում գործնական արապմունքներին ներգրավված են ավելի քան 300 զինծառայողներ եւ 30 միավոր ռազմական տեխնիկա, այդ թվում նաեւ բանակային օդուժի ուղղաթիռներ:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: