02/01/2025

Կարևորվել է «Մեղրի» և «Արաս» ազատ տնտեսական գոտիների գործունեության ակտիվացումը

Կարևորվել է «Մեղրի» և «Արաս» ազատ տնտեսական գոտիների գործունեության ակտիվացումը

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար, հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Արթուր Գրիգորյանը հուլիսի 10-ին  ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) էներգետիկայի նախարար, հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Ռեզա Արդաքանիանի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպմանը մասնակցել են նաև Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանն ու Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադը:

 

Քննարկվել են Հայաստանի և Իրանի համար փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ենթակառուցվածքային ծրագրերի ընթացքն ու ներդրումային նոր նախագծերի հնարավորությունները: Այս համատեքստում կողմերն անդրադարձել են Իրան-Հայաստան բարձրավոլտ երրորդ էլեկտրահաղորդման օդային գծի կառուցման ընթացքին և «Մեղրի» ՀԷԿ-ի կառուցման, ինչպես նաև գազ-էլեկտրաէներգիա փոխանակման ծրագրին և դրանց ծավալների ավելացման հնարավորություններին:

 Զրուցակիցներն ընդգծել են, որ երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների խորացման և ընդլայնման գործում առանձնահատուկ առաքելություն ունի հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովը:
 
Երկուստեք կարևորվել է նաև «Մեղրի» և «Արաս» ազատ տնտեսական գոտիների գործունեության ակտիվացումը:

galatv.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: