03/03/2025

Թուրքիան Ղարաբաղի և Նախիջևանի հարցում իր համար սահմանված ամեն բան անում է. Էրդողան

Թուրքիան Ղարաբաղի և Նախիջևանի հարցում իր համար սահմանված ամեն բան անում է. Էրդողան

Թուրքիայի նորընտիր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բաքու կատարած այցի շրջանակներում հանդիպում է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ իր ադրբեջանցի գործընկերոջը շնորհակալություն հայտնելով իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի «FETÖ» կազմակերպության դեմ պայքար մղելու համար:

Ըստ Էրդողանի՝ երկու երկրների կրթության նախարարությունները խնդիրների լուծման ուղղությամբ համատեղ աշխատանք կծավալեն:

2016 թ-ի հուլիսին Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձից հետո, որի կազմակերպման գործում պաշտոնական Անկարան մեղադրում է Ֆեթուլլահ Գյուլենին, Ադրբեջանում սկսվել են փակվել վերջինիս անվան հետ կապ ունեցող կրթական հաստատություններ: Նախ լուծարվել է «Կովկաս» համալսարանը, իսկ նախագահ Էրդողանի այցի գրեթե նախօրեին փակվել է «Իսթեք» լիցեյների ցանցը:

Ռեջեփ Թայիփ Էրդողանը ընդգծել է նաև, որ Թուրքիան կանի այն ամենը, ինչ Լեռնային Ղարաբաղի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հարցերում սահմանված է իր համար: Ըստ նրա՝ Թուրքիայի և Նախիջևանի միջև ավտոմոբիլային կապ կա, իսկ երկաթուղու կառուցմամբ տրանսպորտային հաղորդակցությունն էլ ավելի կզարգանա:

Էրդողանը հավելել է, որ ՆԱՏՕ-ի առաջիկա գագաթնաժողովին ինքը կբարձրացնի երկու երկրների ընդհանուր խնդիրները:

Սա Ռեջեփ Թայիփ Էրդողանի առաջին արտասահմանյան այցն է Թուրքիայում հունիսի 24-ին կայացած նախագահական ընտրություններում գրանցած իր հաղթանակից հետո:

Ադրբեջան այցից հետո նորընտիր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կայցելի Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետություն:

Ankakh.com

 

 

 

 

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: