
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ գագաթնաժողովի ընթացքում դաշինքի երկրները հաստատել են Վրաստանի անդամակցության հեռանկարը: ՆԱՏՕ-ին անդամակցելու գործընթացը կշարունակվի: Այս մասին ասվում է դաշինքի կայքում:
«Մենք լիովին աջակցում ենք Վրաստանի եվրաատլանտյան ձգտմանը, Վրաստանը կդառնա ՆԱՏՕ-ի անդամ, մեր առաջնորդները երեկ հաստատեցին, որ մենք կշարունակենք ձեզ հետ աշխատել (Վրաստանի. RT)` անդամակցությանը պատրաստվելու համար»,- հայտարարել է Ստոլտենբերգը:
Նա հիշեցրել է, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրները համատեղ հայտարարության մեջ նշել են Վրաստանի հաջողությունները բլոկին միանալու համար անհրաժեշտ բարեփոխումների իրականացման գործում, փոխանցում է RT-ն:
news.am