- Նախ՝ միտումնավոր չի նշվել, որ ՀԱՊ հետաքննության արդյունքում իրականում հերքվել են բողոքի հեղինակների պնդումների մեծ մասը՝ Սևանի, Որոտանի, Ջերմուկի ջրերի աղտոտման և բողոքում ներկայացված մի շարք այլ պնդումներ: Զեկույցում ասվում է, որ այս բոլոր հարցերը պատշաճ գնահատվել են և համարժեք միջոցառումներ են նախատեսվել՝ IFC չափանիշներին համապատասխան: Եվ ուրեմն եթե ակտիվիստները ներկայացնում են տուրիզմի վերաբերյալ եզրակացությունը (ինչը բնապահպանության հետ առնչություն չունի), ապա պետք է նաև Վարչապետին ներկայացնեին ՀԱՊ-ի եզրակացությունն առ այն, որ մակերևութային և ստորգետնյա ջրերի վրա ազդեցության ռիսկերը պատշաճ գնահատվել են և IFC չափանիշներին համապատասխան միջոցառումները նախագծվել են: Հետևաբար ջրերի աղտոտման վերաբերյալ պնդումները անտեղի են, եթե ակտիվիստները հավատում են ՀԱՊ եզրակացությանը և ոչ թե միայն այն հատվածին, որն իրենց է դուր գալիս:
- IFC-ն երբեք չի հայտարարել Ամուլսարում բնապահպանական որևէ խնդրի պատճառով ծրագրից դուրս գալու մասին: Ավելին՝ IFC-ի պատասխանում, որն ի դեպ հրապարակային է, վերահաստատվում է, որ Ամուլսարի ծրագրի Բնապահպանական և սոցիալական ազդեցության գնահատականը համապատասխանում է միջազգային լավագույն փորձին, սա համարելով մեծ ձեռքբերում Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում նոր չափանիշների ներդրման ուղղությամբ: IFC-ն նաև տեղեկացնում է, որ դուրս է եկել Լիդիանի բաժնետերերի կազմից, որովհետև Լիդիանը «հաջողությամբ իրականացրել է հանքի շինարարության համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների ներգրավումը մասնավոր աղբյուրներից»: Այսինքն՝ պատճառները ֆինասական են: Ավելին IFC-ի հայտարարության մեջ ասվում է՝ «Մենք վստահ ենք, որ Ամուլսարի ծրագրի կայուն զարգացումը ունի Հայաստանում տնտեսական աճին նպաստելու ներուժ»:
Հատկանշական է նաև, որ նրանք Վարչապետին հատվածական ներկայացնում են ՀԱՊ զեկույցը՝ միտումնավոր շրջանցելով ամենակարևոր՝ ջրային ռեսուրսների վրա ազդեցության բացակայության հատվածը: