02/01/2025

Պոլիկլինիկաների և ամբուլատորիաների 10 հազար բժշկի և միջին բուժանձնակազմի աշխատավարձերը կբարձրանան

Պոլիկլինիկաների և ամբուլատորիաների 10 հազար բժշկի և միջին բուժանձնակազմի աշխատավարձերը կբարձրանան

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բյուջետային միջոցների տնտեսումների հաշվին օգոստոսի 1-ից պոլիկլինիկաների և ամբուլատորիաների շուրջ 10 հազար բժշկի և միջին բուժանձնակազմի աշխատավարձերը կբարձրանան մոտ 15 տոկոսով: Այս մասին ֆեյսբուքյան տեսաուղերձի միջոցով տեղեկացրեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:Նա նշեց, որ խոսքը 700 միլիոն դրամի տնտեսման մասին է:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախարարը վստահեցրեց, որ աշխատավարձերի բարձրացումը պետք է շարունակական լինի, ինչի ուղղությամբ անընդհատ աշխատում են:

«Միևնույն ժամանակ խնդրում եմ ու կոչ անում մեր բուժաշխատողներին, հատկապես առաջնային օղակի, որ իսկապես արդարացնեն իմ ու մեր քաղաքացիների վստահությունը իրենց նկատմամբ, և կանխարգելել հիվանդություններն ու թույլ չտալ, որ դրանք զարգանան ու ավելի խորանան: Մենք պետք է արմատական փոփոխությունների ենթարկենք առողջության պահպանման առաջնային օղակը»,-ասաց Արսեն Թորոսյանը:

Նա հավելեց, որ կմտածեն մեխանիզմներ, որ բժիշկների փոխհատուցումը լինի ոչ թե մարդաշնչով, այլ արդյունքների ու կատարողականի վրա հիմնված: «Ուզում եմ՝ ավելի զգոն լինեք և ձեզ վրա դրված պարտականությունը կատարեք պատվով»,-ընդգծեց նախարարը:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: