02/01/2025

Հայաստանից ավելի քան 30 տոննա հումանիտար օգնություն է տրամադրվել Սիրիային

Հայաստանից ավելի քան 30 տոննա հումանիտար օգնություն է տրամադրվել Սիրիային

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայում գտնվող «Հմեյմիմ» ավիաբազայում հուլիսի 12-ին վայրէջք է կատարել Ռուսաստանի Արտակարգ իրավիճակների նախարարության ինքնաթիռը, որով Հայաստանից տեղ է հասցվել ավելի քան 30 տոննա հումանիտար օգնություն, մասնավորապես բրինձ, հնդկաձավար, ձեթ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին տեղեկացնում է ռուսական Առաջին ալիքը: 

Այդ ամբողջ օգնությունը կտրամադրվի այն փախստականներին, որոնք վերադառնում են ազատագրված քաղաքներ և գյուղեր: Օգնությունից մի մասը կտրամադրվի նաև Սիրիայի հեռավոր շրջաններ:

Առաջիկայում ևս մի քանի թռիչքներ են սպասվում, ընդհանուր առմամբ, Սիրիա կհասցվի 100  տոննա մթերք և առաջին անհրաժեշտության ապրանքներ:

 
 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: