02/01/2025

Կապան համայնքի ղեկավարի պաշտոնակատարը կլինի ՔՊ-ից

Կապան համայնքի ղեկավարի պաշտոնակատարը կլինի ՔՊ-ից

Կառավարության մոտ կանգնած աղբյուրները հավաստում են, որ արդեն ընդունվել է քաղաքական որոշում Կապան համայնքի ղեկավարի պաշտոնակատարի վերաբերյալ:

Կապան համայնքի ղեկավարի պաշտոնակատար կլինի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կապանյան կառույցի անդամներից մեկը:Իսկ թե ով, առայժմ պարզ չէ, ավելի ճիշտ՝ շրջանառվում է մի քանի անուն:

Բանն այն է սակայն, որ ՔՊ կապանյան կառույցում համայնքապետի թեկնածուի հարցում (եւ ոչ միայն այդ հարցում) տարակարծություններ կան: Պայքարը, ըստ էության, այդ կառույցի երկու թեւի միջեւ է:

Խնդիրը լուծելու եւ համայնքի ղեկավարի թեկնածուի հարցում միասնական դիրքորոշում մշակելու նպատակով այսօր կամ վաղը ոչ պաշտոնական այցով Կապան կժամանի ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը:

Եվ, այդուհանդերձ, չպետք է մոռանալ ակնհայտը՝ այլ բան է լինել Կապան համայնքի ղեկավարի պաշտոնակատար, մեկ այլ բան՝ Կապան համայնքի ընտրված ղեկավար, որի համար պայքարն արդեն իսկ մեկնարկել է, չնայած հայտնի չէ դեռեւս, թե երբ տեղի կունենա Կապանի համայնքապետի արտահերթ ընտրությունը:

«Սյունյաց երկիր»

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: