02/01/2025

Ադրբեջանական կողմը կրակ է արձակել Ճամբարակի ուղղությամբ. ներկայումս իրավիճակը հանգիստ է

Ադրբեջանական կողմը կրակ է արձակել Ճամբարակի ուղղությամբ. ներկայումս իրավիճակը հանգիստ է

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանական կողմը հուլիսի 13-ի գիշերը հրաձգային զինատեսակների կրակ է արձակել Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի ուղղությամբ: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

«Ներկայումս իրավիճակը հանգիստ է: Ծանր հետևանքներ չկան: Կրակ են արձակել հրաձգային զինատեսակներից»,- ասաց Հովհաննիսյանը:

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: