02/01/2025

Բակո Սահակյանն ամերիկահայ ուսանողներին ներկայացրել է Արցախի ներքին ու արտաքին քաղաքականությունը

Բակո Սահակյանն ամերիկահայ ուսանողներին ներկայացրել է Արցախի ներքին ու արտաքին քաղաքականությունը

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 14-ին հանդիպում է ունեցել Ամերիկայի հայկական համագումարի ամառային փորձառության ծրագրի ամերիկահայ ուսանողների հետ:

Արցախի նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ ջերմ ու անմիջական մթնոլորտում արծարծվել են Արցախի ներքին եւ արտաքին քաղաքականությանը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, Հայրենիք-Սփյուռք կապերին առնչվող տարբեր հարցեր:

Նախագահը կարեւորել է սփյուռքահայ երիտասարդների պարբերական այցելություններն Արցախ՝ ներհայկական կապերի ամրապնդման, հայ ազգային ինքնության պահպանման տեսանկյուններից՝ երախտագիտություն հայտնելով կազմակերպության ղեկավարությանը նման ծրագրերին հատուկ ուշադրություն դարձնելու համար:

Հանդիպմանը մասնակցում էին Արցախի Հանրապետության արտգործնախարար Մասիս Մայիլյանը, Ամերիկայի հայկական համագումարի տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանը, պաշտոնատար այլ անձինք:

news.am

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: