01/13/2025

Մեղրիի բնակելի տներից մեկում գազի բալոնից արտահոսք է եղել. դեպքի վայր են մեկնել հրշեջ-փրկարարները

Մեղրիի բնակելի տներից մեկում գազի բալոնից արտահոսք է եղել. դեպքի վայր են մեկնել հրշեջ-փրկարարները

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հուլիսի 14-ին, ժամը 12:46-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցի տներից մեկում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Զորավար Անդրանիկի փողոցի տներից մեկի բակում 3 կգ-ոց գազի բալոնից տեղի է ունեցել արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:55-ին, մարվել՝ 13:00-ին: Այրվել է 3 կգ-ոց բալոնից արտահոսած գազը:

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: