01/13/2025

Վեհափառ Հայրապետը դուրս է բերվել շրջափակումից և կուղևորվի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

Վեհափառ Հայրապետը դուրս է բերվել շրջափակումից և կուղևորվի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

Վայոց ձորի մարզում «Նոր Հայաստան, նոր հայրապետ» շարժման ակտիվիստների շրջափակման մեջ հայտնված Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն դուրս է բերվել շրջափակումից և կուղևորվի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին։ Այս մասին տեղեկացրել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ Մելիքյանը՝ ֆեյսբուքյան իր էջում։

«Հակառակ տխրահռչակ նախաձեռնության հայտարարությունների, մեկնաբանությունների և հերքումների նրանց պահվածքը հատել է ողջամտության բոլոր սահմանները», ֊ նաև հայտարարել է Տեր Վահրամ Մելիքյանը։

Այսօր Վեհափառ Հայրապետի ուխտի էր մեկնել Գնդեվանք, որտեղ «Նոր Հայաստան, նոր հայրապետ» շարժման անդամներն արգելափակել էին նրա տեղաշարժը։ Նախաձեռնության ֆեյսբուքյան տեսահեռարձակման մեջ երևում է, թե ինչպես դեպքի վայր եկած ոստիկանների ուղեկցությամբ Ամենայն Հայոց կաթողիկոսը դուրս է բերվում շրջափակումից։

azatutyun.am

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: