01/13/2025

Որպես կառավարություն մենք չենք կարող որևէ գործողություն իրականացնել առանց հիմնավորման. Փաշինյանը՝ Ամուլսարի մասին

Որպես կառավարություն մենք չենք կարող որևէ գործողություն իրականացնել առանց հիմնավորման. Փաշինյանը՝ Ամուլսարի մասին

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մտահոգված է Ամուլսարի շուրջ ստեղծված իրավիճակով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ֆեյսբուքի իր էջում ուղիղ հեռարձակման ժամանակ պատասխանելով տրվող հարցերին՝ ՀՀ վարչապետը հույս հայտնեց, որ խնդրին լուծում ի վերջո կգտնվի:

«Եթե Ամուլսարի գործընթացը սկսվեր իմ վարչապետ դառնալուց հետո, ես, միանշանակ, դեմ կարտահայտվեի: Ես թույլ չէի տա, որ այդ ծրագիրը սկսվեր ոչ թե նրա համար, որ կարծում եմ, որ հանքարդյունաբերությունը Հայաստանի Հանրապետությունում չպետք է լինի, այլ նրա համար, որ կարծում եմ՝ աբսուրդ է, որ Հայաստանի առողջարանային կենտրոններից մեկի տարածքում հանքարդյունաբերություն ձևավորվի, ինչպիսին էլ այն լինի»,-ասաց Փաշինյանը:

Նրա խոսքով`կա նաև երկրորդ խնդիր՝ ՀՀ կառավարությունը որևէ գործողություն չի կարող իրականացնել, եթե չունի դրա համար դե յուրե հիմնավորում:

«Հիմա շատերն ասում են՝ գնացեք, փակեք հանքը։ Գնանք, փակե՞նք հանքն առանց որևէ հիմնավորման»,-ասաց վարչապետը:

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: