02/01/2025

Կադրային ոլորտում դեռ հեղափոխություն տեղի չի ունեցել. Փաշինյանը ելք է առաջարկում

Կադրային ոլորտում դեռ հեղափոխություն տեղի չի ունեցել. Փաշինյանը ելք է առաջարկում

Պետք է արձանագրենք, որ դեռեւս ապրում ենք մի երկրում, որտեղ աշխատանքը ընդունելու հիմքը կաշառք, ծանոթ ու մեջք ունենալն է։ Այս մասին, այսօր՝ հուլիսի 15-ին, ֆեյսբուքի ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով, այս ոլորտում դեռ հեղափոխություն տեղի չի ունեցել. «Ես մի քննարկման ժամանակ հայտարարեցի, որ մենք առաջիկայում պետք է իրականացնենք հեղափոխության կարեւոր փուլը, կադրային հեղափոխությունը, որն օգուտ կբերի հանրությանը»,-ասաց նա։

Փաշինյանը նկատեց նաեւ, որ յուրաքանչյուր մարդ պետք է ամեն օր մտածի իր ունակությունները մակարդակը բարձրացնելու մասին. «Այսօր ժամանակակից աշխարհում շատ դժվար է աշխատանք գտնել մարդուն, ով 1-2 օտար լեզու չգիտի։ Այսօր կան մարդիկ, որոնք անգամ բուհն ավարտելով չգիտեմ օտար լեզուներ։ Մենք պետք է հասկանանք, որ աշխատանքի շուկայում պահանջներն անընդհատ մեծանում են։

Ես չեմ կարող պնդել, որ աշխատանք ստանում են միայն ամենաարժանավորները»։

Փաշինյանի խոսքով, հիմա իրենք մտածում են մի օնլայն հարթակ ստեղծելու մասին, որը կլինի ինքնաշխատ, մրցակցային, որը կօգնի կառավարությանը առավել արժանի կադրեր գտնելու եւ աշխատանքի տեղավորելու համար. «Մենք մտադիր ենք պետական մակարդակով կադրային բանկ ստեղծել, որտեղ յուրաքանչյուր հայ կամ հայերենին տիրապետող մեկը կարող է հավակնությունները ներկայացնել այդ հարթակում, եւ այդ հարթակը կկարողանա ֆիլտրել եւ կառավարությանը ներկայացնել լավագույններին»,-ասաց նա։

 news.am

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: