02/01/2025

Ռուսաստանը Հայաստանին առաջարկել է ավտոճանապարհները վճարովի դարձնել

Ռուսաստանը Հայաստանին առաջարկել է ավտոճանապարհները վճարովի դարձնել

Ռուսաստանում գործող «Պլատոն» համակարգը, ավելի ճիշտ նրա անալոգը կարող է ներդրվել Հայաստանում։

ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի — Sputnik. Ռուսաստանն առաջարկել է Հայաստանին դիտարկել «Պլատոն» համակարգի նման վճարներ գանձելու համակարգ կիրառելու նպատակահարմարությունը։ Այս մասին գրված է Ռուսաստանի և Հայաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահներ` ՌԴ տրանսպորտի նախարար Եվգենի Դիտրիխի և ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հանդիպման արդյունքներով` ՌԴ տրանսպորտի նախարարության հրապարակած հաղորդագրության մեջ։

«Ռուսական կողմն առաջարկել է հայկական կողմին դիտարկել ռուսական «Պլատոն» համակարգի նման` Հայաստանում ավտոճանապարհներից օգտվելու համար վճարներ գանձելու համակարգ կիրառելու նպատակահարմարությունը», – գրված է հաղորդագրության մեջ։

Հանդիպմանը նաև ընդգծել են տրանսպորտային ոլորտում համագործակցության կայուն զարգացումը, և մասնավորապես, «Վերին Լարս» անցակետի աշխատանքը կատարելագործելու ուղղությամբ շարունակվող աշխատանքները։

Կողմերը քննարկել են նաև համատեղ ներդրումային ֆոնդ ստեղծելու հարցը, որը, մասնավորապես, կզբաղվի ՏՏ ոլորտում գործընկերության աջակցմամբ։ Գրիգորյանն ու Դիտրիխը համակարծիք են եղել այն հարցում, որ անհրաժեշտ  է մշակել ռուսական շուկա հայկական արտադրանքի մատակարարումներն ընդլայնելու հարցը։

 

armeniasputnik

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: