02/01/2025

Դիտորդների և ԶԼՄ-ների ներկայացուցիչների թիվը տեղամասային հանձնաժողովներում առաջիկա ընտրություններին չի սահմանափակվի

Դիտորդների և ԶԼՄ-ների ներկայացուցիչների թիվը տեղամասային հանձնաժողովներում առաջիկա ընտրություններին չի սահմանափակվի

ԵՐԵՎԱՆ, 16  ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դիտորդների և ԶԼՄ-ների ներկայացուցիչների թիվն առաջիկա ընտրություններում տեղամասային հանձնաժողովներում սահմանափակ չի լինի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՀՀ վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի որոշման մասին դիտորդական առաքելություն իրականացրած ՀԿ-ների ներկայացուցիչների հետ հանդիպմանն ասաց հանձնաժողովի նախագահ Դանիել Իոաննիսյանը:

«Տեղամասային հանձնաժողովներին նախկինում իրավունք էր տրված սահմանափակել դիտորդական առաքելություն իրականացնող ՀԿ-ների, ԶԼՄ-ների ներկայացուցիչների թիվը: Մենք որոշեցինք այդ սահմանափակումը վերացնել: Դիտորդներին, ԶԼՄ-ների ներկայացուցիչներին ընտրատեղամասից հեռացնելու ինստիտուտը դեռևս պահպանվում է: Այդուհանդերձ, լինելու են փոփոխություններ»,-ասաց Իոաննիսյանն ու հավելեց` լրատվամիջոցների քանակի վերաբերյալ սահմանափակումը հակասահմանադրական էր:

Նրա կարծիքով` նախկինում բավականին անհստակություններ կային: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սահմանում էր, որ դիտորդի հեռացման համար կազմվում է գրավոր իրավական ակտ: Իոաննիսյանի խոսքով` այժմ այդ բոլոր հարցերն ամրագրվելու են օրենսգրքում, որպեսզի լինի նաև բողոքարկելու հնարավորություն:

Հանձնաժողովը դեռ չի քննարկել բողոքարկման ինստիտուտի վերաբերյալ հարցերը: Այդուհանդերձ, փոփոխություններ կատարելու նպատակներ կան: Հանձնաժողովը որոշել է  նաև հնարավորինս կրճատել հավատարմագրման համար վերջնաժամկետը: Ենթադրաբար՝ ժամկետը 15 օրից կդառնա 10-12 օր:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: