02/01/2025

Զոհրաբ Մնացականյանը կհանդիպի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին

Զոհրաբ Մնացականյանը կհանդիպի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին

Հայաստանի պատվիրակությունը` առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի գլխավորությամբ, այսօր մեկնել է Նյու-Յորք:

ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի — Sputnik. Այսօր Նյու-Յորք մեկնած ՀՀ ԱԳՆ Զոհրաբ Մնացականյանը կհանդիպի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին։ Այս մասին այսօր լրագրողներին ասաց Արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը։

Հայաստանի պատվիրակությունը Նյու-Յորք է մեկնել ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի գլխավորությամբ:

«Պատվիրակության կազմում է նաև ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը։ Վաղը ներկայացվելու է Հայաստանի կամավոր ազգային զեկույցը»,- ասաց Բալայանը:

Ըստ Տիգրան Բալայանի՝ ՀՀ արտգործնախարարը ներկայացնելու է կայուն զարգացման նպատակների ուղղությամբ Հայաստանի կողմից ձեռնարկված քայլերը և Հայաստանի փորձը։

armeniasputnik.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: