02/01/2025

Վրաստանում հանք է փլուզվել. կան զոհեր

Վրաստանում հանք է փլուզվել. կան զոհեր

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արեւմտյան Վրաստանի Տկիբուլի քաղաքում գտնվող Մինդելի անվան հանքում տեղի է ունեցել վթար, որի հետեւանքով զոհվել է հանքի չորս աշխատող: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով վրացական առաջին ալիքը, այս տեղեկությունը հաստատվել է երկրի ներքին գործերի նախարարությունում:

Բացի դրանից, մի քանի մարդ վիրավորվել է, սակայն նրանց թիվը չի նշվում: ԶԼՄ-ների հաղորդած տվյալների համաձայն՝ պատահարի հետևանքով կարող է լինել մոտ տասը զոհ: Տեղում աշխատում են փրկարարները: Միջադեպի մանրամասները դեռ հայտնի չեն, հաղորդում է «Լենտա»-ն:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: