02/01/2025

Հ1-ն ու ՊՆ-ն «Հատուկ ջոկատ» նոր նախագիծ են սկսում

Հ1-ն ու ՊՆ-ն «Հատուկ ջոկատ» նոր նախագիծ են սկսում

Առաջին ալիքն այսօր տեղեկացրել է, որ ՀՀ պաշտպանության նախարարության հետ համատեղ կներկայացնի «Հատուկ ջոկատ» ռազմահայրենասիրական նախագիծը:

Նախագծի քասթինգի փուլը հաղթահարած մասնակիցները կկազմեն երկու մրցութային թիմ եւ կմասնակցեն Հայաստանի տարբեր մարզերում գտնվող զորամասերում իրականացվող նկարահանումներին: Մեկ ամիս շարունակ թիմերը կկատարեն հատուկ առաջադրանքներ՝ հաղթահարելով ռազմական հմտություններ պահանջող արգելքներ, զինվորական վարժանքներ: «Հատուկ ջոկատ» նախագծի քասթինգին կարող են մասնակցել 18-45 տարեկան ՀՀ քաղաքացիները:

Մասնակցության հայտն անհրաժեշտ է ուղարկել [email protected] հասցեին՝ հայտում նշելով անձնական ու կոնտակտային տվյալները եւ 2-3 լուսանկար: 

Մանրամասների համար կարող եք զանգահարել (+374) 91 650061 հեռախոսահամարով:

mediamax.am

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: