02/01/2025

Հայերենն ընդգրկվել է հինգ առավել հետաքրքիր լեզուների ուսումնասիրման ցանկում

Հայերենն ընդգրկվել է հինգ առավել հետաքրքիր լեզուների ուսումնասիրման ցանկում

The Daily Caller պարբերականը կազմել է աշխարհի հինգ լեզուների ցուցակը, որոնք ունեն շատ յուրահատկություններ և հետաքրքիր են ուսումնասիրությունների համար:

Այդ ցուցակում է ընդգրկված նաև հայոց լեզուն: Հրապարակման հեղինակները նշում են, որ Հայաստանի պետական լեզուն յուրահատկություններ ունի, որոնք մի կողմից կարող են թվալ դժվար, սակայն մյուս կողմից անգլերենի կրողների համար շատ հետաքրքիր լինել ուսումնասիրության տեսանկյունից:

Հայերենից բացի, ուսումնասիրության համար որպես հետաքրքիր լեզուներ են համարվում լեհերենը, ռուսերենը, բուլղարերենը և ռումիներենը:
 
                                                                                                                                

HayNews.am

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: