01/13/2025

Կապանի անտառտնտեսությանն է հանձնվել 8 ամենագնաց ավտոմեքենա

Կապանի անտառտնտեսությանն է հանձնվել 8 ամենագնաց ավտոմեքենա

Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը մասնակցել է Բնապահպանության նախարարության անտառային կոմիտեի «Կապանի անտառտնտեսություն» մասնաճյուղին 7 UAZ Hunter և 1 UAZ PICK-UP ավտոմեքենայի հանձնման արարողությանը։

Մեքենաները տրամադրվել են գերմանական KfW բանկի ֆինանսավորմամբ իրականացվող «Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր-Հայաստան» (ՊՏԱԾ-Հ) ծրագրի կողմից, որի շրջանակներում աջակցություն է ցուցաբերվում նաև կենսաբազմազանության պահպանության վրա ուղղակի ազդեցություն ունեցող Սյունիքի մարզի պետական կառույցներին:

Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանն իր խոսքում կարևորել է անտառային ոլորտում մեկնարկած լայնածավալ բարեփոխումների արդյունավետ իրականացման համար նման աջակցությունների ցուցաբերումը։

Բնապահպանության նախարարության անտառային կոմիտեի նախագահ Միքայել Մանուկյանըշնորհակալություն է հայտնել աջակցության համար, կարևորել այն՝ կոմիտեի գործառույթների արդյունավետ իրականացման համար և տեղեկացրել, որ նվիրաբերած UAZ PICK-UP ավտոմեքենան կկահավորվի հակահրդեհային միջոցներով, ինչը հնարավորություն կտա արդյունավետ պայքարելու հնարավոր անտառային հրդեհների դեմ։

 
ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: