12/24/2025

Խտանյութ տեղափոխող բեռնատարների վարորդների խնդիրը մնում է չլուծված, իսկ նոր իշխանությունը ձեռնպահ է մնում

Խտանյութ տեղափոխող բեռնատարների վարորդների խնդիրը մնում է չլուծված, իսկ նոր իշխանությունը ձեռնպահ է մնում

Ապրիլ-մայիսյան իրադարձությունների ժամանակ Կապանում եւ Քաջարանում բարձրացված հարցերից մեկն էլ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի խտանյութը տեղափոխող բեռնատարների վարորդների մտահոգությունն էր՝ իրենց զբաղվածությունն արհեստականորեն կրճատելու վերաբերյալ: Բանն այն է, որ տեղացի վարորդները դուրս են մղվում աշխատանքից՝ իրենց տեղը զիջելով Վահե Հակոբյանի եւ մի շարք բարձրաստիճան իշխանավորների սեփականություն հանդիսացող մեքենաների վարորդներին:

Խնդիրը վերստին բարձրաձայնվեց հուլիսի 5-ին Սյունիք այցելած վարչապետի հետ հանդիպման ժամանակ:

Հարցը եւ պատասխանը՝ ստորեւ (առանց մեկնաբանության):

Հարց. 16 տարի աշխատում էի Կապանի ավտոձեռնարկությունում, պղնձի խտանյութ էինք տեղափոխում Կապանից Երեւան, չորս ամիս է՝ անգործ ենք մնացել 9-10 վարորդներս. յուրաքանչյուրս վարկի ու պարտքի տակ ենք, ամեն մեկս երկու- երեք երեխա ունենք, նաեւ բուհում սովորող: Այս ամենի մասին նաեւ գրավոր ներկայացրել ենք, խնդրում ենք Ձեր միջամտությունը՝ մեզ համար անչափ կենսական այդ խնդրի լուծման գործում:

Նիկոլ Փաշինյան. Դուք բարձրաձայնեցիք խնդիրը, մենք ի գիտություն ընդունեցինք, բայց որքանով հասկացանք, դա երկու մասնավոր ընկերության մրցակցություն է: Քանի որ մասնավոր ընկերության հարց է, կհետաքրքրվենք, թե ինչն է պատճառը: Եթե մասնավոր ընկերության համար ապօրինի խոչընդոտներ կան, դրանք կվերացվեն: Եթե չկան ապօրինի խոչընդոտներ, տնտեսվարման խնդիր է, այդ դեպքում չեմ կարծում, թե պետությունր միջամտելու որեւէ բան կունենա: Ամեն դեպքում լսեցինք Ձեր հարցը եւ արձանագրեցինք:

«Սյունյաց երկիր»

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: