12/24/2025

Կապանի համայնքապետի պաշտոնակատարի նշանակումը ձգձգվում է

Կապանի համայնքապետի պաշտոնակատարի նշանակումը ձգձգվում է

Հանրապետության կառավարությունը ձգձգում է Կապան համայնքի ղեկավարի պաշտոնակատարի նշանակումը, ինչը պայմանավորված է թեկնածուի հարցում առկա տարաձայնություններով:

Հուլիսի 6-ից թափուր այդ աթոռի ժամանակավոր պահապանը, ինչպես արդեն հաղորդել ենք, կլինի Նիկոլ Փաշինյանի գլխավորված «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից:

Քաղաքական այդ ուժի կապանյան կառույցում, սակայն, չեն կարողանում ընդհանուր հայտարարի գալ:

Հուլիսի 12-ին Կապան է այցելել ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը, ում նույնպես չի հաջողվել կողմերին համաձայնության դաշտ բերել:

Դրանից հետո եւ մինչեւ այսօր կուսակցության տեղական կառույցում շարունակվում է քննարկումը համայնքապետի պաշտոնակատարի թեկնածուի շուրջ:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության տեղական կառույցից տեղեկացնում են, որ մոտ օրերս, այնուամենայնիվ, կլուծվի համայնքապետի պաշտոնակատարի հարցը:

Մինչ այդ համայնքապետարանում հրաժարականի դիմում են ներկայացրել Աշոտ Հայրապետյանի երկու տեղակալները՝ Արգամ Գրիգորյանը եւ Ռոմիկ Սարգսյանը:

Իսկ քաղաքական ասպարեզից հեռացած Աշոտ Հայրապետյանը հրաժեշտից առաջ ընդամենը մեկ խնդրանք է ունեցել Սյունիքի նորանշանակ մարզպետին՝ մարզպետարանի մամլո խոսնակի պաշտոնում նշանակել իր թեկնածուին, որը եւ բավարարվել է, քանզի մարզպետի մամլո քարտուղար Նանե Արզումանյանը մեկ ամիս աշխատելուց հետո հրաժարական էր տվել:

«Սյունյաց երկիր»

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: